Ուկրաինայի առաջին տիկինը զարդարել է Vogue UA ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկը

18:02   11 Նոյեմբեր 2019    234

Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան զարդարել է Vogue UA ամսագրի դեկտեմբերյան համարի շապիկը, հայտնում է ամերիկյան Vogue ամսագրի ուկրաինական տարբերակի կայքը:

Նշվում է, որ Զելենսկայայի հետ ֆոտոշարքը վերաճել է լայնամասշտաբ ամսագրային պատմության, որտեղ նա խոսել է իր նոր կարգավիճակի, նոր հնարավորությունների և պարտականությունների մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գլխավոր խմբագիր Ֆիլիպ Վլասովի խոսքով` երեք շապիկ է ներկայացվել. առաջինը խիստ պաշտոնական լուսանկար է, երկրորդում տիկնոջը պատկերել են ընտանիքի՝ իր ամենահարազատ ու կարևոր մարդկանց հետ, իսկ ահա երրորդում առաջին տիկինը ներկայացված է պարզապես որպես կին` գեղեցիկ և հմայիչ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները