Պուտինը կառավարության անդամներին հորդորել է հետևել իր օրինակին և գրիպի դեմ պատվաստվել

18:16   11 Նոյեմբեր 2019    253

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում նիստի ժամանակ հորդորել է կառավարության անդամներին հետևել իր օրինակին և գրիպի դեմ պատվաստվել:

Նա նշել է, որ, իր կարծիքով, կառավարության անդամները գրիպի վտանգի տակ են, քանի որ աշխատանքի բերումով առավել շատ են շփվում մարդկանց հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախագահը նաև հետաքրքրվել է, թե նախարարներից քանիսն են պատվաստումներ ստացել: Պարզվել է, որ պետության ղեկավարը ներառյալ՝ պատվաստվել են ընդամենը չորս անձինք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները