Ավելի քան 1 մլն դոլար արժողությամբ ոսկյա զուգարանակոնքը

18:33   11 Նոյեմբեր 2019    304

Շքեղ զուգարանակոնքերն այլևս սովորական երևույթ են բոլորի համար: Սակայն այս զուգարանակոնքի ստեղծմամբ այդ միտումը նոր մակարդակի է հասցվել:

Այն կարող է համարվել Գինեսի ռեկորդների գրքի իրապես ամենատարօրինակ նմուշներից մեկը, գրում է luxurylaunches.com կայքը՝ ներկայացնելով ոսկյա զուգարանակոնք՝ պատված 40 815 ադամանդներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախորդ շաբաթ զուգարանակոնքը ցուցադրվել է Շանհայի առևտրային տոնավաճառում, և ակնկալվում է, որ այն կարող է արժենալ մոտ 1,3 միլիոն դոլար:

Այս բացառիկ զուգարանակոնքը ստեղծվել է Aaron Shum Jewelry-ի բրենդներից մեկի՝ Coronet-ի կողմից: Յուրահատուկ փայլի, ինչպես նաև զուգարանակոնքի վրա ամենաշատ ադամանդների շնորհիվ այն վստահորեն կներառվի Գինեսի ռեկորդների գրքում, գրում է աղբյուրը:

Սակայն զուգարանակոնքը վաճառքի չի ներկայացվի, այն առավել շատ մարդկանց վայելելու հնարավորություն տալու համար կցուցադրվի ադամանդային արվեստի թանգարանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները