Քեյթ Միդլթոնը հանրության մեջ է հայտնվել 90-ականների էժանագին աքսեսուարով

19:25   11 Նոյեմբեր 2019    252

Քեյթ Միդլթոնը հանրության մեջ է հայտնվել 1990-ականներին տարածված գլխազարդով:

Նոյեմբերի 9-ին Ալբերտ-Հոլում հիշատակի փառատոնին Քեմբրիջի դուքսն ու դքսուհին պատվել են ռազմական բախումներում զոհված զինծառայողների հիշատակը: Քեմբրիջի դքսուհին միջոցառմանը ներկայացել է մուգ կապույտ զգեստով և սև բարձրակրունկներով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա կերպարը լրացնում էին մարգարտյա ականջօղերը, սև թավշյա գոտին և լեռնային բյուրեղապակով ասեղնագործված գլխազարդը:

Միդլթոնի ընտրած իսպանական Zara ապրանքանիշի մազերի աքսեսուարը արժե 17.99 ֆունտ ստեռլինգ: Այն դեռ կարելի է ձեռք բերել ապրանքանիշի առցանց խանութում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները