Տղամարդը ժամադրության ընթացքում ֆուտբոլ դիտելու «հանճարեղ» մեթոդ է գտել

19:34   11 Նոյեմբեր 2019    238

Բրիտանացի երկրպագուին հաջողվել է աննկատ ֆուտբոլ դիտել ժամադրության ժամանակ:

Պարբերականի համաձայն, մինչ զույգը ժամանակ էր անցկացնում ռեստորանում, տղամարդը հետևում էր Շոտլանդիայի առաջնության «Լիվինգսթոն»-«Գլազգո Ռենջերս» հանդիպմանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հեռախոսը թաքցրել էր սեղանին դրված կեպիի տակ: Աղջիկը նստած էր հակառակ կողմում և չէր կարող նկատել սարքը:

Զույգին լուսանկարած տղամարդն ասել է, որ երկրպագուին ավելի շատ հետաքրքրում էր ֆուտբոլային հանդիպումը, քան աղջկա հետ շփումը: «Բայց տղան ազնիվ էր խաղում. համարձակ և, կարելի է ասել, հանճարեղ»,- նշել է նա: Twitter-ի օգտատերերը նույնպես գնահատել են երկրպագուի հնարքը՝ համարելով այն «խորամանկ և արժանի ծափահարությունների»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները