Ավստրալացիները երկու անգամ ջեքփոթ են շահել՝ սխալի պատճառով

20:05   11 Նոյեմբեր 2019    298

Հարավային Ավստրալիայից երկու ընկերներ պատահաբար երկու անգամ ջեքփոթ են շահել:

Երկու տղամարդիկ, որոնք միասին էին աշխատում, տարիներ շարունակ վիճակախաղի են մասնակցել: Տղամարդիկ հերթով տոմսեր են գնել՝ շահումը հավասարապես բաժանելու պայմանով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին անգամ ընկերները շփոթել են իրենց տոմս գնելու հերթը, և երկուսն էլ միաժամանակ վիճակախաղի տոմս են գնել: Երջանիկ պատահականությամբ հենց նրանց թվային համադրությունն է ջեք փոթ շահել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները