Անջելինա Ջոլին երեխաների հետ այցելել է Կանարյան կղզիներ

20:22   11 Նոյեմբեր 2019    302

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին իր երեխաներին և «Հավերժները» ֆիլմում իր հետ նկարահանվող 12-ամյա Լիա ՄաքՀյուին հանգստյան օրերին տարել է Կանարյան կղզիներ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ 44-ամյա դերասանուհուն են միացել իր վեց երեխաներից 4-ը՝ 14-ամյա Զհարան, 13-ամյա Շիլոն և 11-ամյա երկվորյակներ Նոքսն ու Վիվիենը։

Հրապարակված լուսանկարներից երևում է, որ եղանակը լողափում ոչ բարենպաստ է եղել․ քամին ստիպել է հանգստացողներին հեռանալ ափամերձ շրջանից և պատսպարվել տանիքի տակ։

Ինչպես աղբյուրը նկատում է, հոլիվուդյան աստղը պատրաստված է եղել լողափնյա պիկնիկին՝ տաք ծածկոցներ վերցնելով իր հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները