Դեպարդիեն դարձել է Ուզբեկստանի զբոսաշրջային ապրանքանիշի դեսպանը Ֆրանսիայում

21:24   11 Նոյեմբեր 2019    280

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն Ֆրանսիայում կզբաղվի Ուզբեկստանի զբոսաշրջային ապրանքանիշի առաջխաղացմամբ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ Դեպարդիեին զբոսաշրջային ապրանքանիշի դեսպան նշանակելու մասին հայտնել է Ուզբեկստանի փոխվարչապետ Ազիզ Աբդուխակիմովը։

Աղբյուրի տվյալներով՝ դերասանը, որն Ուզբեկստան է ժամանել անցյալ շաբաթ նկարահանումների, ինքն է հանդես եկել երկրի զբոսաշրջային ապրանքանիշը Ֆրանսիայում և ողջ աշխարհում առաջ տանելու նախաձեռնությամբ։

Նշվում է, որ Դեպարդիեն գլխավոր դերն է մարմնավորելու «Մետաքսի ուղի» վավերագրական ֆիլմում, որը նկարահանվում է ֆրանսիական հեռուստաալիքի համար։ Նկարահանումները նախատեսված են նոյեմբերի 6-26-ը Տաշքենդում, Սամարղանդում, Բուխարում, Խիվայում, Թերմեզում։

Զբոսաշրջային ապրանքանիշի դեսպանը հասարակական պաշտոն է։ Սովորաբար այդ պաշտոնում նշանակում են հայտնիներից որևէ մեկին, և նրա առաջադրանքն է Ուզբեկստանի դրական կերպարի առաջխաղացումն իր երկրում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները