Բրիտանացին մրցավազքի է մասնակցել աշխարհի 196 երկրում

21:43   11 Նոյեմբեր 2019    245

Մեծ Բրիտանիայի 30-ամյա քաղաքացի Նիք Բաթերը դարձել է առաջին մարդը, որը մարաթոնի է մասնակցել ՄԱԿ-ի կողմից ճանաչված 196 երկրում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ բրիտանացու վերջին մրցավազքը տեղի է ունեցել կիրակի Հունաստանում։

Բաթերն իր մրցավազքի արդյունքում կարողացել է 83 000 դոլար հավաքել Մեծ Բրիտանիայի բարեգործական կազմակերպություններից մեկի համար, որն օգնում է քաղցկեղով հիվանդներին։

Նշվում է, որ տպավորիչ առաքելությունը բրիտանացին սկսել է 2018-ի հունվարի 6-ին։ Բաթերը երբեմն ստիպված է եղել 1 օրով վերադառնալ հայրենիք՝ նոր վիզա ստանալու համար։

Կյանքում իր առաջին մարաթոնին Բաթերը մասնակցել է Անգլիայի հարավային Դորսեթ շրջանում 11 տարեկան հասակում։ Հետագայում նա դարձել է պրոֆեսիոնալ վազորդ։

196 երկրում մրցավազք իրականացնելու միտքը բրիտանացու մոտ ի հայտ է եկել, երբ հանդիպել է քաղցկեղով հիվանդ մարդու, ինչն էլ հետագայում ազդել է նրա որոշման վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները