Ջիմի Քարտերը կրկին հիվանդանոց է ընկել

09:26   12 Նոյեմբեր 2019    197

ԱՄՆ նախկին նախագահ, 95-ամյա Ջիմի Քարտերը հոսպիտալացվել է Ջորջիա նահանգում՝ ներգանգային ճնշումն իջեցնելու պրոցեդուրայի անցկացման համար, մամուլի հաղորդագրության մեջ հայտնում է Քարտերի նախագահական կենտրոնը։

Վերջին մեկ տարվա ընթացքում Քարտերին արդեն հոսպիտալացրել էին կողոսկրի կոտրվածքով։ Նա նաեւ կոտրել էր ազդրի վզիկը, որի պատճառով նրան վիրահատել էին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Նախկին նախագահ Ջիմի Քարտերն այսօր երեկոյան (երկուշաբթի, ԱՄՆ-ի ժամանակով-խմբ․) ընդունվել է Էմորիի համալսարանի հիվանդանոց՝ ներգանգային ճնշումն իջեցնելու պրոցեդուրայի անցկացման համար, որը առաջացել է վերջերս նրա ընկնելու հետեւանքով արնահոսությունից», -ասվում է հայտարարության մեջ։ Պրոցեդուրան կանցկացվի երեքշաբթի առավոտյան։ Նրա կինը՝ Ռոզալինան, ամուսնու հետ է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները