Բոլիվիայի պաշտպանության նախարարը պաշտոնաթողություն Է խնդրել

10:45   12 Նոյեմբեր 2019    241

Բոլիվիայի պաշտպանության նախարար Խավիեր Սավալետան նոյեմբերի 11-ին հայտնել Է, որ որոշում Է ընդունել պաշտոնաթողություն խնդրելու:

«Հայրենակիցնե՛ր, այսօր … ես հրաժարական եմ տալիս նախարարի պաշտոնից»,- ասել Է նա տեսաուղերձում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Սավալետան նշել Է, որ «ինքը եւ զինված ուժերի գլխավոր հրամանատարը (պաշտոնաթող եղած նախագահ Էվո Մորալեսը) երբեք զինվորներին եւ ծովայիններին հրաման չեն տվել զենք բարձրացնելու իրենց ժողովրդի դեմ եւ երբեք չեն տա»: «Եթե այժմ զինվորականները զենք են օգտագործում ժողովրդի դեմ, դրա պատասխանատվությունը կընկնի նրանց վրա, ովքեր ընդունել են այդ որոշումը»,- հավելել Է նա:

Ավելի վաղ Բոլիվիայի զինված ուժերի հրամանատար Ուիլյամս Կալիմանը հայտարարել Է, որ զինվորականները ոստիկանության խնդրանքով կմիանան կարգի ապահովմանը փողոցներում: Սալվատերցն նաեւ նախագահի թեկնածու Կառլոս Մեսային եւ Մորալեսի վերընտրման դեմ բողոքների առաջնորդ Լուիս Ֆեռնանդո Կամաչոյին կոչ Է արել թույլ չտալու հակամարտության Էսկալացիա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները