ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը հոսպիտալացվել է

11:15   12 Նոյեմբեր 2019    189

ԱՄՆ նախկին նախագահ, 95-ամյա Ջիմի Քարթերը հոսպիտալացվել է՝ ներգանգային բարձր ճնշմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները: Ճնշումը բարձրացել է ընկնելու հետևանքով:

Ջորջիա նահանգի Էմորի համալսարանին կից բուժհաստատությունում նախկին նախագահին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն: Կիրականացվի ճնշման իջեցման ընթացակարգ:

Այս տարի Քարթերն արդեն հայտնվել է հիվանդանոցում՝ կոնքազդրային շրջանում ստացած կոտրվածքով: Ավելի վաղ Քարթերի մոտ ուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել, որից նա բարեհաջող բուժվել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ջիմի-Քարթեր  


Վերնագիրի այլ պիտակները