Մորալեսին տեղափոխող Մեքսիկայի օդուժի ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Պարագվայում

12:02   12 Նոյեմբեր 2019    215

Մեքսիկայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որը տեղափոխում Է Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին, վայրԷջք Է կատարել Պարագվայի մայրաքաղաք Ասունսոնում լրալցավորման համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նոյեմբերի 12-ին հաղորդել Է Մեքսիկայի «Նոտիմեքս» գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Գործակալությունն ընդգծում Է, որ ինքնաթիռն Ասունսոնից կմեկնի Մեքսիկա, ինչպես ավելի վաղ պլանավորվել Էր: Գործակալության տվյալներով՝ Պարագվայում կանգառը կապված Է Պերուի իշխանությունների որոշման հետ՝ «փակելու իր օդային տարածությունը» Մորալեսին տեղափոխող ինքնաթիռի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մորալես   Պարագվայ  


Վերնագիրի այլ պիտակները