Ադրբեջանում մեկնարկել են օպերատիվ զորավարժություններ՝ նոր զինատեսակների կիրառմամբ

14:55   11 Նոյեմբեր 2019    146

Ադրբեջանի բանակի մասշտաբով մեկնարկել են օպերատիվ զորավարժություններ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, օպերատիվ զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի նախագահ, ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն:

Զորավարժություններն ընթանալու են 3 փուլով: Դրանց նպատակներից են՝ շտաբների և ղեկավարման մարմինների պատրաստության, ինչպես նաև հարձակողական գործողություններում համազորային միավորումների, ռազմաօդային, ռազմածովային, հրթիռահրետանային և հատուկ նշանակության ուժերի միջև համագործակցության բարելավումը:

Զորավարժությունների ընթացքում կիրառվելու են նոր զինատեսակներ և ռազմական տեխնիկա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները