Ուկրաինացիները «սիրում են» Լուկաշենկոյին

14:44   12 Նոյեմբեր 2019    242

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայում դարձել է ամենաճանաչված քաղաքական գործիչը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին վկայում են Վարկանիշային խմբի կողմից հրապարակված հարցման արդյունքները:

Հարցվածների 66 տոկոսը բարձր է գնահատել Լուկաշենկոյի հատկանիշները որպես քաղաքական գործիչ, և միայն 15 տոկոսը հայտնել բացասական կարծիք:

Երկրորդ տեղում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով հավաքել է ձայների 60 տոկոսը: Երրորդ տեղը բաժին է ընկել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային, ում օգտին քվեարկել է հարցվածների 48 տոկոսը:

Հարցվածների 71 տոկոսը հակակրում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ 15 տոկոսը՝ համակրում։

Հարցմանը մասնակցել է 3000 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները