Sony-ն կարող է լքել սմարթֆոնների շուկան

22:46   12 Նոյեմբեր 2019    290

Ճապոնական Sony ընկերությունը կարող է հրաժարվել սմարթֆոնների արտադրությունից, քանի որ արագ տեմպերով կորցնում է գաջեթների վաճառքից ստացվող եկամուտները, գրում է Gizchina-ն:

Եթե 2018 թվականին ընկերությունը վաճառել է շուրջ 1 միլիոն Xperia սմարթֆոն, ապա հետագայում ամեն ինչ այդքան էլ բարեհաջող չի ընթացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսպես, այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը վաճառել է 900 հազար գաջեթ, իսկ երկրորդ եռամսյակում՝ միայն 600 հազար:

2017 թվականին ընկերությունը վաճառել է 13,5 միլիոն սմարթֆոն, մեկ տարի անց՝ արդեն 2 անգամ պակաս՝ 6,5 միլիոն: 2019 թվականին կանխատեսվում է սմարթֆոնների վաճառքի աղետալի անկում՝ մոտավորապես 2,5 միլիոն:

Sony-ի բջջային ստորաբաժանման կրած ընդհանուր կորուստն արդեն ավելի քան 835 միլիոն դոլար է կազմել:

Փորձագետների կարծիքով՝ Sony-ն վաճառքի հետ կապված իրավիճակը կարգավորելու համար պետք է շեշտակիորեն փոխի ռազմավարությունը: Այնուամենայնիվ, շատ մասնագետներ համոզված են, որ ընկերությունն ամբողջովին կարող է հրաժարվել սմարթֆոնների արտադրությունից՝ ջանքերն ուղղելով բիզնեսի այլ ոլորտների ուղղությամբ:

Ընկերությունն արդեն հայտարարել է, որ լքում է սմարթֆոնների ամենամեծ շուկաներից մեկը՝ հնդկական շուկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Sony  


Վերնագիրի այլ պիտակները