Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է Զբոսաշրջության դաշնային գործակալության (Ռոստուրիզմ) ղեկավար Դմիտրի Գորինը:
«Հնարավոր չԷ ճյուղը պատկերացնել առանց ներդրումների: Մինչեւ 2035 թվականը զբոսաշրջության զարգացման ռազմավարության սկզբունքային տարբերությունը նախորդներից այն Է, որ ներդրումներն ավելանալու են երեք անգամ»,-ընդգծել Է փորձագետը՝ հանդես գալով Online Travel յոթերորդ միջազգային խորհրդաժողովում:
Ռոստուրիզմի ներկայացուցիչը ճշտել Է, որ այդ ներդրումները պետք Է ուղղվեն անմիջականորեն տուրիստական օբյեկտների՝ ճանապարհների, ենթակառուցվածքի, ծառայությունների զարգացմանը:
Նա նաեւ պատմել Է, որ նոր ռազմավարության մեջ շատ հստակորեն ամրագրվել են զբոսաշրջության բոլոր հիմնական, այդ թվում եւ գործնական տեսակները:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ռուսաստան