Կոմիտե. Ադրբեջանում ռազմական ծախսերի ավելացումը՝ օբյեկտիվ անհրաժեշտությամբ է պայմանավորված

13:00   12 Նոյեմբեր 2019    440

Վերջին տարիներին երկրում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես «ստվերային տնտեսության» դեմ պայքարը, տալիս են իրենց արդյունքը: Դա նկատվում է նաև հարկային և մաքսային մուծումներում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին՝ խորհրդարանի այսօրվա լիագումար նիստում քննարկումների ընթացքում ասել է՝ Միլլի Մեջլիսի (խորհրդարան) տնտեսության, արդյունաբերության և ձեռնարկատիրության հարցերով հանձնաժողովի նախագահ Զիյադ Սամեդզադեն ՝

Նա հայտնել է, որ 2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՀՆԱ-ի անվանական աճը կազմել է 1,2 տոկոս, ոչ նավթային հատվածի համար` 7,6 տոկոս, իսկ հարկային մուծումների աճը կազմել է 5,7 տոկոս:

Սամեդզադեն նշել է, որ 2019 թվականի համապատասխան ժամանակահատվածի կանխատեսումը կատարվել է 104.9 տոկոսով, նավթային ոլորտում 95.9 տոկոսով, իսկ ոչ նավթային հատվածում՝ 109.5 տոկոսով: 2019 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ, հունվարի 1-ի համեմատ՝ ԱԱՀ-ի ակտիվ վճարողների թիվը ավելացել է 32.9 տոկոսով:

«Որոշ կազմակերպություններ քննադատում են մեզ նրա համար, որ Ադրբեջանում աճում են պաշտպանական ծախսերը: Վերջին տարիներին զգալիորեն ավելացել է Ադրբեջանի բյուջեն: Եվ այն աճելու է լրացուցիչ մուծումների արդյունքում, իսկ ռազմական ծախսերի ավելացումը պայմանավորված է օբյեկտիվ անհրաժեշտությամբ:

Մենք շարունակելու ենք ուշադրություն դարձնել այս ոլորտին: Ադրբեջանն արդեն ունի հսկայական պաշտպանական ներուժ: Սա տարածաշրջանում ամենամեծ ներուժն է, և մենք այսուհետ ևս պետք է ավելացնել այն:

Ադրբեջանը պետք է կարողանա ավելի վճռական քայլեր ձեռնարկել՝ պաշտպանունակության, տնտեսական հզորության բարձրացման և դրա հիման վրա բնակչության կենսամակարդակի բարելավման ուղղությամբ», - ընդգծել է Զ.Սամեդզադեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները