Մոլդովայի խորհրդարանի որոշմամբ հրաժարական է տվել Մայա Սանդուի կառավարությունը

16:43   12 Նոյեմբեր 2019    324

Մոլդովայի խորհրդարանը քվեարկել է կառավարության հրաժարականի օգտին՝ Մայա Սանդուի գլխավորությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նոյեմբերի 12-ին կայացած նիստում 101 պատգամավորներից կողմ են քվեարկել 63-ը: Հրաժարականի օգտին քվեարկել են Սոցիալիստների կուսակցության և Դեմոկրատական կուսակցության պատգամավորները:

ACUM դաշինքի պատգամավորները դեմ են քվեարկել:

Անվստահության քվե հայտնելու առաջարկը ներկայացրել են սոցիալիստները՝ վարչապետի գործընկերները իշխող կոալիցիայից: Անվստահության քվեի ընդունման դեպքում կանցկացվեն նոր ընտրություններ, ինչը նշանակում է ճգնաժամի հերթական փուլ Մոլդովայում, որտեղ համաձայնությանը համատեղ ջանքերով ձգտում էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոլդովա  


Վերնագիրի այլ պիտակները