Լավրովը կատակել է` նշելով, թե ՌԴ-ը «պատրաստվում» է ԱՄՆ նախագահական ընտրություններին

17:19   12 Նոյեմբեր 2019    234

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռուսաստանը պատրաստվում 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին, կատակով ասել է, թե «Ռուսաստանը կլուծի այդ խնդիրը», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք կլուծենք այդ խնդիրը, մի՛ անհանգստացեք»,- ասել է նա:

Ապրիլին ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերն ավարտել է 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ-ի հնարավոր միջամտության հարցով հետաքննությունը և եկել է այն եզրակացության, որ ՌԴ-ի կողմից եղել է միջամտություն սոցիալական ցանցերի և հաքերային հարձակումների միջոցով: Հետաքննության շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել և պատժամիջոցներ են սահմանվել մի շարք ռուս անձանց և ընկերությունների նկատմամբ: Ռուսաստանը հրաժարվում է ընդունել այդ մեղադրանքները:

ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020-ի նոյեմբերին: Արդեն այս տարվա նոյեմբերին ԱՄՆ արդարադատության նախարարության, պաշտպանության նախարարության, ՀԴԲ-ի և մի շարք այլ իրավապահ մարմինների ղեկավարներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` հավաստիացնելով, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը կփորձեն միջամտել ԱՄՆ նախագահական ընտրություններին կամ ազդել ընտրողների կարծիքի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները