Հոնկոնգում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ
17:34
12 Նոյեմբեր 2019
345
RTHK հեռուստառադիոընկերության փոխանցմամբ՝ հոնկոնգյան ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել Չինաստանի համալսարանի մոտակայքում:
Համալսարանի դասախոսներն ու ադմինիստրատիվ աշխատակիցները պահանջել են, որ ոստիկանությունը շարժվի դեպի գիտական այգու մոտ գտնվող կամուրջը, սակայն ոստիկանները հրաժարվել են և պահանջել, որ ուսանողները ցրվեն:
Ի պատասխան՝ ուսանողները աղյուսներ, «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել ոստիկանների վրա և թաքնվել հովանոցների և աղբարկղերի ետևում: