Զաքիր Հասանովը լսել է՝ օպերատիվ զորավարժությունների մեկնարկի հետ կապված զեկույցներ

16:29   12 Նոյեմբեր 2019    315

Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել՝ նախարարության ղեկավար կազմի հետ՝ կապված ադրբեջանական բանակի մասշտաբով օպերատիվ զորավարժությունների մեկնարկի հետ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Պաշտպանության նախարարությանը, մարտական կառավարման կենտրոնում անցկացված հանդիպմանը տեղեկացվել է, որ միավորումների ու զորամասերի զորավարժությունների պլանի համաձայն՝ ադրբեջանական բանակի զորատեսակները ահազանգով բարձրացվել են և բերվել են մարտական պատրաստության լրիվ աստիճանի:

Հանդիպման շրջանակներում՝ հիմնական և պահեստային կառավարման կետերի, ինչպես նաև զորատեսակների հրամանատարական կետերի հետ հաստատված ուղիղ տեսակապի միջոցով ներկայացվել են ճեպազրույցներ՝ զորքերի ներկայիս վիճակի վերաբերյալ, և լսվել են՝ օպերատիվ իրավիճակի, հետախուզական գործունեության, ավիացիայի և հրթիռահրետանային զորքերի մարտական հնարավորությունների վերաբերյալ զեկույցներ:

Լինելով տարբեր զորատեսակների օպերատիվ պլանավորման խմբերում՝ պաշտպանության նախարարը տվել է համապատասխան հանձնարարկաններ՝ որոշումները և մարտական առաջադրանքները զորքերին ու զորամասերին հասցնելու վերաբերյալ:






Hayatsk.info

Հեշթեգներ: ԶաքիրՀասանով  


Վերնագիրի այլ պիտակները