Լեհաստանի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

21:21   12 Նոյեմբեր 2019    298

Լեհաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո երկրի կառավարությունը հրաժարական է ներկայացրել:

Սեյմի առաջին նիստում երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է նախարարների հրաժարականի մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ հրաժարականը տեխնիկական է, քանի որ կառավարության նոր կազմում զգալի փոփոխություններ չեն լինելու:

Դեռևս նախքան խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակը, իշխող կուսակցությունը որոշում էր կայացրել Մորավեցկիին թողնել վարչապետի պաշտոնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները