Իսրայելը հարվածների նոր ալիք է սկսել Գազայի հատվածի ուղղությամբ

21:32   12 Նոյեմբեր 2019    312

Իսրայելական բանակը հարվածների նոր ալիք է սկսել Գազայի հատվածի ուղղությամբ՝ ի պատասխան գրոհայինների բացած կրակահերթի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամլո ծառայությանը, իրենք նոր հարվածների շարք են իրականացնում՝ ընդդեմ պաղեստինյան «Ջիհադ» խմբավորման՝ Գազայի հատվածում: Նրանց թիրախում հայտնված կառույցների թվում են ուսումնական ճամբարն ու զենքի արտադրության ստորգետնյա հարթակները:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելի որոշ քաղաքներ հրթիռակոծվում են Գազայի տարածքից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները