Քլինթոնին հարցրել են 2020-ի նախագահական ընտրապայքարին մասնակցության մասին

09:03   13 Նոյեմբեր 2019    259

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատասխանել է 2020-ի նախագահական մրցապայքարին հնարավոր մասնակցության մասին հարցին, փոխանցում է BBC-ն։

Նա հայտարարել է, որ չի ծրագրել մասնակցել քաղաքական մրցապայքարին, սակայն հավելել է, որ զգում է իր վրա գործադրված ճնշումը՝ որոշումը փոխելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ԱՄՆ նախկին պետքարտուղարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ինքը չի ծրագրում թեկնածություն առաջադրել 2020-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում։ «Ինչպես ես եմ ասում՝ երբեք, երբեք, երբեք մի ասա երբեք»,-նշել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Քլինթոն   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները