Բոլիվիայում ցույցերի ժամանակ նվազագույնը 2 մարդ է մահացել

09:31   13 Նոյեմբեր 2019    242

Առնվազն երկու մարդ է մահացել Բոլիվիայի Լա Պաս քաղաքում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ, որոնք սկսվել են արդեն նախկին նախագահ Էվո Մորալեսի հրաժարականից հետո:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ին, խոսքը Բելտրան Արունի և Պերսի Կոնդեի մասին է, որոնց մարմինները գտել են քաղաքի հարավային մասում` հրազենային վնասվածքներով:

«Մենք չգիտենք, թե ով է նրանց սպանել` ոստիկանությո՞ւնը, թե՞ ցույցերի մասնակիցները: Ուզում ենք, որպեսզի արդար հետաքննություն ընթանա»,- ասել է Կոնդեի քույրը:

Հիշեցնենք, որ Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության լինելուց հետո՝ բողոքի ակցիաների ճնշման տակ, նոյեմբերի 10-ին հրաժարական էր տվել: Դիտորդները բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերել հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն Մորալեսը հայտարարել էր, որ ինքը հեղաշրջման զոհ է դարձել:

Նշվում է, որ Մեքսիկայի իշխանությունները քաղաքական ապաստան են տրամադրել Մորալեսին, որն էլ արդեն մեկնել է տվյալ երկիր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները