Հիլարի Քլինթոնն իր աջակցությունն է հայտնել Մեգան Մարքլին

09:48   13 Նոյեմբեր 2019    244

ԱՄՆ նախկին պետքարտուղար, 2016թ. նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնն իր աջակցությունն է հայտնել Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլին:

Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Հիլարիի խոսքով` իրեն դուր չի գալիս, որ ԶԼՄ-ներն իրենց էջերում հրապարակում են ռասիստական և սեքսիստական մեկնաբանություններ: Քլինթոնը նշել է, որ դքսուհու ռասայական պատկանելիությունը դարձել է քննադատությունների հիմնական տարրերից մեկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Որպես մայր, ես պարզապես ցանկանում եմ գրկել նրան: Ուզում եմ ասել, որպեսզի Մեգանն ուժեղ լինի և ոչ մեկին թույլ չտա կոտրել իրեն: Շարունակիր, արա այն, ինչը ճիշտ ես համարում»,- ասել է Հիլարին և հավելել, որ մարդիկ պետք է ուրախ լինեն` տեսնելով Մեգանի և արքայազն Հարիի «իրական սերը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հիլարի-Քլինթոն   Մեգան-Մարքլ  


Վերնագիրի այլ պիտակները