Georgian Airways-ը դադարեցնում է որոշ թռիչքներ

12:00   13 Նոյեմբեր 2019    260

Georgian Airways ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները մի քանի ուղղություններով կամ կրճատում է հաճախականությունը։

Քաղաքները, որտեղ չվերթները դադարեցվում են, գտնվում են Եվրոպայի երկրներում՝ Բեռլին, Բրյուսել, Լոնդոն և այլն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թբիլիսի-Բարսելոնա թռիչքը դադարեցվում է նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 18-ը, ինչպես նաև հունվարի 12-ից մարտի 4-ը։

Թբիլիսի-Բոլոնիա ուղղությամբ երթերը դադարել են նոյեմբերի 8-ից, կվերականգնվեն դեկտեմբերի 18-ից հետո։ Այս ուղղությամբ թռիչքները կդադարեն նաև հունվարի 10-ից մինչև մարտի 4-ը։

Թբիլիսի-Բրյուսել ուղղությամբ չվերթներ չեն լինի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 12-ը ներառյալ, ինչպես նաև հունվարի 16-ից մարտի 5-ը։

Թբիլիսի-Լոնդոն ուղղությունը չի գործի նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 7-ը, նաև հունվարի 15-ից մարտի 11-ը։

Թբիլիսի-Պրահա չվերթները դադարելու են նոյեմբերի 19-ին՝ մինչև դեկտեմբերի 10-ը։ Թբիլիսի-Բերլին ուղղությունը՝ դեկտեմբերի 16-ից, իսկ հունվարի 17-ից մարտի 6-ը կդադարեն ուրբաթ օրվա թռիչքները։

Թբիլիսի-Կիև ուղղությամբ նոյեմբերի 6-ից չվերթները դադարել են՝ մինչև դեկտեմբերի 18-ը։ Այդ ընթացքում երթեր կիրականացվեն շաբաթական երկու անգամ։

Hayatsk.info

Հեշթեգներ: GeorgianAirways  


Վերնագիրի այլ պիտակները