Վրաստանը չի կարողանում անդամակցել ՆԱՏՕ-ին ՌԴ-ի պատճառով․ Ղարիբաշվիլի

12:15   13 Նոյեմբեր 2019    368

Տասնամյակներ տևող Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը չի կարողանում ավարտվել, քանի որ դաշինքի անդամների շրջանում Թբիլիսիի վերաբերյալ միասնական կարծիք չկա՝ «ռուսական գործոնի» պատճառով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։

«Այսօր ՆԱՏՕ-ի անդամների շարքում միասնական կոնսենսուս չկա՝ Վրաստանի անդամակցության հետ կապված։ Իհարկե, դրանում վճռորոշ դեր է խաղում ռուսական գործոնը»,-ասել է նա։

Նախարարը նշել է, որ պետք է հաշվի առնել ստեղծված իրավիճակը և գործել ելնելով իրողություններից, ոչ թե ցանկությունից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները