Ստամբուլում հայտնաբերվել է բրիտանական հետախուզության նախկին սպայի դին

12:21   13 Նոյեմբեր 2019    191

Նոյեմբերի 11-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում հայտնաբերվել է տղամարդու դի:

Հետագայում փորձաքննությունը պարզել է, որ մահացածը եղել է Անգլիայի հետախուզության նախկին սպա Ջեյմս Գուստաֆ Էդվարդ Լե Մեսուրիերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է Hurriyet պարբերականը:

Մահացածի ձեռքերն ու ոտքերը կոտրված են եղել: Քննիչները եկել են եզրակացության, որ Լե Մեսուրիերն ինքնասպան է եղել՝ պատշգամբից նետվելու միջոցով: Նրա կնոջ խոսքով՝ անգլիացին վերջին ժամանակներս տառապում էր անքնությունից, և այդ գիշեր քնաբեր էր ընդունել:

Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան նշել է, որ Լե Մեսուրիերի գրասենյակ նրան հասցեագրված փաթեթ է ուղարկվել, որի վրա նշված է եղել «Նիհադ Սարմին» անունը: Սոցիալական ցանցերի միջոցով ճշտվել է, որ Նիհադ Սարմինը Սիրիայի Իդլիբի շրջանից է:

Ջեյմս Գուստաֆ Էդվարդ Լե Մեսուրիերը 2015 թվականին գրասենյակ է բացել Ստամբուլում՝ Սիրիային վերաբերող նախագծերին աջակցելու համար: 2016թ. Սիրիայում քաղաքացիական պաշտպանություն իրականացնելու համար Անգլիայի թագուհու կողմից նա պարգևատրվել էր ասպետի կոչումով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ստամբուլ  


Վերնագիրի այլ պիտակները