«ԱՄՆ Կոնգրեսը կշարունակի Թրամփի պաշտոնանկության հարցով բաց լսումները». Ադամ Շիֆ

12:36   13 Նոյեմբեր 2019    171

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով կոմիտեն հաջորդ շաբաթ կշարունակի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության գործով բաց լսումները, Twitter-ում հայտարարել է կոմիտեի ղեկավար դեմոկրատ Ադամ Շիֆը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իր հայտարարության մեջ Շիֆը հայտնել է, որ հաջորդ շաբաթ լսումներ են նախատեսված «Ուկրաինական գործով» միանգամից ութ վկաների մասնակցությամբ: Ըստ Շիֆի թվիթերյան գրառման՝ երեքշաբթի ցուցմունք կտան ԱՄՆ փոխնախագահի օգնական Ջենիֆեր Ուիլյամսը, Ազգային անվտանգության խորհրդում Ուկրաինայի հարցերով փորձագետ Ալեքսանդր Վիդմենը, Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի գծով նախագահի խորհրդական Թիմ Մորիսոնը:

Չորեքշաբթի կոնգրեսականների առջև կկանգնեն Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Կուպերը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դևիդ Հեյլը, հինգշաբթի՝ Ռուսաստանի հարցով Թրամփի նախկին խորհրդական Ֆիոնա Հիլը։

Այսօր տեղի կունենա Թրամփի պաշտոնանկության ընթացակարգի շրջանակում առաջին բաց լսումը՝ Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Բիլ Թեյլորի և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենտի մասնակցությամբ:

Այնուհետև ուրբաթ նախատեսված է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մերի Յովանովիչի ցուցմունքների լսումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները