Բոլիվիայում անկարգությունների ժամանակ զոհվել է յոթ մարդ

12:42   13 Նոյեմբեր 2019    205

Բոլիվիայի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի և անկարգությունների ընթացքում յոթ մարդ է մահացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երկու մարդ մահացել է Լա Պասում, երկուսը՝ Սանտա Կրուսում և երեքը՝ Քոչաբամբեում:

Նախկինում հայտնի էր երկու զոհի մասին: Տեղի փրկարարների ներկայացուցիչը տեղեկացրել է, որ հիվանդանոցներում կա բողոքի ցույցերի ժամանակ վիրավորված 12 մարդ: Ըստ ոստիկանության տվյալների՝ անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է 169 մարդ:

Բոլիվիայի ամբողջ ղեկավարության հրաժարականից հետո երկրում անկարգություններ են սկսվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները