Մորալեսը հայտարարել է, որ հետապնդողներն իր համար 50 հազար դոլար են առաջարկել

13:07   13 Նոյեմբեր 2019    177

Երեկ Մեքսիկա ժամանած Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ հայրենիքում իրեն ցանկացել են հանձնել հետապնդողներին։

Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ «Բանակի անվտանգության ծառայության աշխատակիցն ասել է ինձ և ցույց տվել հաղորդագրությունները, որտեղ նրան 50 հազար դոլար են առաջարկել՝ ինձ հանձնելու դիմաց»,-գրել է Մորալեսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Բոլիվիայի նախկին ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել Մեքսիկայի նախագահ Մանուել Լոպես Օբրադորին՝ իր կյանքը փրկելու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մորալես   Բոլիվիա  


Վերնագիրի այլ պիտակները