Իլոն Մասքը խոստացել է Tesla-ի առաջին եվրոպական գործարանը կառուցել Բեռլինում

14:05   13 Նոյեմբեր 2019    217

Եվրոպայում Tesla Էլեկտրամոբիլների թողարկման առաջին գործարանը կառուցվելու Է Բեռլինում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է ընկերության ղեկավար Իլոն Մասքը: Ինչպես հայտնել Է CNBC-ն, դա լինելու Է «գիգաֆաբրիկա», ինչպես նաեւ մշակման ու դիզայնի կենտրոն: Եվրոպայում Tesla-ի արտադրությունը գործարկելու պլանների մասին Մասքը խոսում Է արդեն մի քանի տարի:

Ներկայիս հայտարարությունը նա արել Է Bild հրատարակության մրցանակի՝ Golden Steering Wheel-ի (“Das Goldene Lenkrad”) պարգեւատրման արարողության ժամանակ:

Բեռլինի ընտրությունը Մասքը բացատրել Է գերմանացի ինժեներների՝ համընդհանուր ճանաչում ստացած նշանավոր հաջողություններով եւ այն բանով, որ Բեռլինը դիզայնի համաշխարհային կենտրոններից մեկն Է: Նա ճշտել Է, որ գործարանը կառուցելու են Բեռլինի նոր օդանավակայանից ոչ հեռու:

Tesla-ի համար դա լինելու Է չորրորդ ձեռնարկությունը Նեւադայի գիգաֆաբրիկայից՝ Նյու Յորքում գտնվող լիցքավորման համակարգերի եւ Էլեկտրոնիկայի արտադրության գործարանից եւ Շանհայում նոր բացված գործարանից հետո:

Tesla-ի թողարկումը Գերմանիայում կդյուրացնի ընկերության Էլեկտրամոբիլների վաճառքները Եվրոպայում: Երրորդ եռամսյակի համար հաշվետվության մեջ Tesla-ն նշում Է, թե պլանավորում Է Եվրոպայում թողարկել Model 3 սեդաններ եւ Model Y մշակված քրոսովեր։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԻլոնՄասք  


Վերնագիրի այլ պիտակները