Վրաստանը հայտարարել է, որ ռուս զբոսաշրջիկներին փոխարինող է գտել

14:13   13 Նոյեմբեր 2019    187

Վրաստանը ռուս զբոսաշրջիկների արտահոսքը փոխհատուցել է զբոսաշրջային հոսքը այլ երկրներից ավելացնելու հաշվին, հայտարարել է երկրի զբոսաշրջության ազգային վարչությունը:

Զբոսաշրջության վարչության տվյալներով, Վրաստանում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 6 %-ով, համեմատած 2018-ի նույն ժամանակահատվածի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Զբոսաշրջության ազգային վարչությունը ակտիվ շուկայավարման արշավ է իրականացրել ԱՄՆ-ում, ԵՄ երկրներում, ներառյալ Մերձբալթյան երկրները, Պարսից ծոցի երկրներում, Սաուդյան Արաբիայում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Ուզբեկստանում, Ղազախստանում և այլն, այսինքն՝ այն երկրներում, որտեղ հետաքրքրությունը Վրաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության նկատմամբ, բարձր է»,- ասվում է հաղորդագրությունում:

Ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ռուսաստանցիներն ավելի քան 1.3 միլիոն ուղևորություն են կատարել Վրաստան, ինչը 6 %-ով ավելի է 2018-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Ռուսաստանը գլխավորում է այն երկրների շարքը, որտեղից առավել հաճախ են ուղևորություններ կատարվել դեպի Վրաստան:

Միևնույն ժամանակ, Վրաստանի եկամուտը զբոսաշրջությունից հոկտեմբերն կազմել է ավելի քան 90 միլիոն դոլար, ինչը 5.2 %-ով ավելի է 2018-ի համեմատ:

Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները սրվել են հունիսին Թբիլիսիում տեղի ունեցած հակառուսական ցույցերի արդյունքում, ինչից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու երկրների միջև օդային հաղորդակցությունն արգելող հրամանագիր է ստորագրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները