Ավստրալիայի պատմության մեջ աննախադեպ հրդեհներ. իշխանությունները զգուշացնում են

14:29   13 Նոյեմբեր 2019    243

Ավստրալիայում անտառային հրդեհներն արդեն միլիոնավոր հեկտարներ են «կուլ տվել» Նոր Հարավային Ուելսի հյուսիսային շրջանում և արդեն մոտենում են նահանգի մայրաքաղաք Սիդնեյին:

Պաշտոնյաները զգուշացնում են, որ սա դեռ վատագույն սցենարը չէ, գրում է Daily Mail պարբերականը:

Իշխանությունները զգուշացրել են, որ կործանարար հրդեհները կարող են ամիսներ տևել:

Երեկ գրանցված տապը, ցածր խոնավությունը և ուժեղ քամիները միայն ուժեղացրել են կրակը: Հրդեհները Նաուրա քաղաքից արդեն հասել են Քուինսլենդի հետ սահման:

Ակնկալվում էր, որ իրավիճակը կհանդարտվի չորեքշաբթի օրը, սակայն Նոր Հարավային Ուելսի հրշեջ ծառայության հանձնակատար Շեյն Ֆիթզսիմոնսի խոսքով` բնակիչները դեռևս անտառներից ամբողջովին դուրս չեն բերվել:

Շեյն Ֆիթզսիմոնսը հորդորել է պահպանել անվտանգության բոլոր կանոնները և առավելագույնս զգոն լինել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի երկրպագուները խնդրել են նրան օգնել Ավստրալիային՝ այնտեղ բռնկված անտառային հրդեհները մարելու հարցում:

Երկուշաբթի առավոտյան Twitter-ում հրապարակած տեսանյութում աստղը նշել է, որ «ինչ-որ յուրահատուկ» բան է պատրաստել Ավստրալիայի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները