Ճապոնիայում օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

14:50   13 Նոյեմբեր 2019    233

Ճապոնիայի հարավում վթարային վայրէջք է կատարել Ֆուկուոկի-Նահա չվերթն իրականացնող բյուջետային ավիաընկերության օդանավը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գործակալության տվյալով՝ օդանավում խնդիրն առաջացել է թռիչքից անմիջապես հետո: Մասնավորապես, օդաչուները խնդիրներ են նկատել ինքնաթիռի շարժիչի հետ կապված: Դրանից հետո նրանք որոշել են անհապաղ վայրէջք կատարել:

Վթարի ազդանշանի պատճառով Ֆուկուոկայի օդանավակայանը փակել է թռիչքուղին:

Այս պահին տուժածների մասին չի հաղորդվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները