Ռուսաստանում առաջարկել են ինտերնետ մուտք գործել թույլ տալ միայն անձնագրով գրանցվելուց հետո

15:14   13 Նոյեմբեր 2019    211

Ռուսաստանում ինտերնետ մուտք գործելու համար պարտադիր անձնագրով գրանցվելու առաջարկը քննության դնելու համար ուղարկվել է Պետդումայի ու Դաշնային խորհրդի ղեկավարությանը:

Նախաձեռնության հեղինակն է «Аванти» ասոցիացիայի նախագահ Ռահման Յանսուկովը:

«Մենք առաջարկում ենք ՌԴ տարածքում ինտերնետ մուտք գործել ցանկացողների համար սահմանել պարտադիր գրանցում: Այսպիսով՝ յուրաքանչյուր քաղաքացի, որը ցանկանում է Ռուսաստանի տարածքում օգտվել ինտերնետից, պետք է տրամադրի անձը հաստատող փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը որպես ինքնության ապացույց: Անչափահաս քաղաքացիների գրանցումը պետք է իրականացվի տեքստում նշված իրենց ծնողների կամ օրինական ներկայացուցիչների փաստաթղթերի համաձայն»,- ասված է ասոցիացիայի ղեկավարի ուղերձում:

Ըստ Յանսուկովի՝ «Նույն սկզբունքը պետք է կիրառվի ինտերնետի հանրային օգտագործման վայրերում: «Բոլոր ցանկացողները ստիպված կլինեն գրանցվել անձնագրով, և միայն դրանից հետո օգտվել համաշխարհային ցանցի հնարավորությունից: Դա հնարավորություն կտա կանխել հնարավոր հանցագործությունը: Բացի դրանից՝ առաջարկվող նախաձեռնությունները կօգնեն անչափահասներին, ինչպես նաև քաղաքացիների այլ խոցելի խմբերին՝ պաշտպանվել ինտերնետի բացասական ազդեցությունից»:

Նախաձեռնության հեղինակի համոզմամբ՝ առաջարկվող փոփոխությունների ընդունումը կծառայի որպես ամուր հիմք ինտերնետում ապօրինի գործողությունների վերացման համար, ինչպես նաև՝ կանխելու երկրում իրականացվող քաղաքական իրավիճակի ապակայունացմանն ուղղված սադրանքները:

Կրեմլն անձնագրով ինտերնետ հասանելիության գաղափարն անվանել է գրաքննության դրսևորում:

«Ինտերնետ մուտք գործելիս քաղաքացիներին անձնագրով պարտադիր գրանցում կատարելու առաջարկը կբերի գրաքննության ու մարդու իրավունքների ոտնահարման»: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է РБК-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները