Հիվանդության պատճառով սպանդի ենթարկված հազարավոր խոզերի արյունը կարմիր է ներկել գետը Հարավային Կորեայում

15:29   13 Նոյեմբեր 2019    287

Հարավային Կորեայում Իմջինգան գետը կարմիր է ներկվել 47.000 սպանված խոզերի արյան պատճառով, հաղորդում է The Independent-ը:

Հայտնի է, որ տարածաշրջանում տարածված խոզերի աֆրիկյան ժանտախտով (ASF) վարակված կենդանիների արյունը գետում է հայտնվել անձրևների պատճառով: Տեղական իշխանությունները հավաստիացրել են, որ դա չի հանգեցնի համաճարակի տարածմանը, քանի որ սպանդից առաջ խոզերն ախտահանվել են: Ընդգծվում է, որ ASF-ն վտանգավոր չէ մարդկանց համար: Տեղացի ֆերմերները ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը՝ անտանելի հոտի պատճառով:

Խոզերի աֆրիկյան ժանտախտի ներկայիս համաճարակը Հարավային Կորեա է թափանցել Չինաստանից, որտեղ այն առաջին անգամ գրանցվել է անցած տարի: Փորձագետները ենթադրում են, որ խոսքը լայնամասշտաբ սպառնալիքի մասին է, քանի որ աշխարհի խոզերի գլխաքանակի մոտավորապես կեսը կենտրոնացած է հենց Չինաստանում:

2019 թ.-ի հունիսի վերջին Ասիայում (ներառյալ Չինաստանը, Վիետնամը, Թայվանը, Հյուսիսային և Հարավային Կորեան, Կամբոջան և Մոնղոլիան) համաճարակի հետևանքով անկել է ավելի քան երեք միլիոն կենդանի

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները