Նոր Զելանդիայի խորհրդարանն Էվթանազիան թույլատրող օրինագիծ Է ընդունել

15:47   13 Նոյեմբեր 2019    463

Նոր Զելանդիայի խորհրդարանն Էվթանազիան թույլատրող օրինագիծ Է ընդունել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է New Zealand Herald հրատարակությունը: Օրինագծի առիթով թեժ քննարկումները տեւել են երկու տարի: Խորհրդարանականներն օրինագիծն ընդունել են նոյեմբերի 13-ին՝ երկրորդ ընթերցմամբ. կողմ Է քվեարկել 70 մարդ, դեմ՝ 50-ը:

Օրինագծի համաձայն, իրենց կամավոր կյանքից զրկելու իրավունքը վերաբերում Է միայն ծանր հիվանդ մարդկանց, որոնց, բժիշկների ախտորոշման համաձայն, ապրելու համար մնացել Է վեց ամսից պակաս ժամանակ: Այժմ օրենքի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ Է ժողովրդի համաձայնությունը՝ հանրաքվեով, որի անցկացումը պլանավորված Է հաջորդ տարի:

Հասարակական կարծիքի հետազոտության տվյալներով, որն անցկացվել Է հուլիս ամսին, նորզելանդացիների 72 տոկոսը պաշտպանում Է Էվթանազիայի հնարավորությունը անբուժելի հիվանդ մարդկանց համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆորԶելանդիա  


Վերնագիրի այլ պիտակները