Ղարաբաղի ադրբեջանական համայնքի պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

12:23   13 Նոյեմբեր 2019    261

Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի պատվիրակությունը մեկնել է Միացյալ Նահանգներ:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունից, պատվիրակության կազմում ներառվել են՝ համայնքի նախագահ Թուրալ Գյանջալիևը, համայնքի անդամներ Գյուլմամեդ Մամեդովը, Դուրդանա Աղաևան և Ջեյհուն Ալեքբերովը:

Նոյեմբերի 11-ին անցկացվել է՝ Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի բարեկամական ու եղբայրական հարաբերություններին նվիրված երկրորդ ամենամյա միջոցառումը: Միջոցառումը կազմակերպվել է Լոս Անջելեսում երեք երկրների հյուպատոսությունների կողմից:

Համայնքների շուրջ 150 անդամների մասնակցությամբ միջոցառումը սկսվել է՝ երեք պետությունների ազգային օրհներգերի կատարմամբ: Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը նշել է՝ երեք երկրների միջև երկկողմ հարաբերությունների և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության բարձր մակարդակը:

Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ջան Օղուզը նշել է, որ երեք երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են:



Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրալ-Գյանջալիև   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները