Արքայազն Չարլզն առաջին գրառումն է կատարել Instagram-ում

16:44   13 Նոյեմբեր 2019    242

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզն առաջին անգամ գրառում է կատարել Instagram-ի իր օգտահաշվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

70-ամյա արքայազնը հրապարակել է իր և կնոջ՝ Կամիլա Պարկեր Բոուլզի՝ 2017 թվականին Հնդկաստան ուղևորությունից լուսանկար:

«Ես մեկնում եմ Հնդկաստան՝ տասներորդ պաշտոնական այցիս, և պարզապես ցանկանում էի իմ ամենաջերմ բարեմաղթանքները հղել Միացյալ Թագավորության սիքհական համայնքում ձեզ բոլորիդ՝ Նանակ գուրուի ծննդյան 550-ամյակի կապակցությամբ»,- գրել է արքայազնը և հավելել. «Այն սկզբունքները, որոնց հիման վրա Նանակ գուրուն հիմնել է սիքհական համայնքը՝ աշխատասիրություն, ազնվություն, հարգանք և անձնուրաց ծառայություն, ոգեշնչում են բոլորիս: Մարմնավորելով այդ արժեքները՝ սիքհերը մեծ ներդրում են ունեցել այս երկրի կյանքում և շարունակում են ունենալ բոլոր հնարավոր ոլորտներում»:

Արքայազնը հավելել է, որ ինքն ու կինը ցանկանում են, որ համայնքը վստահ լինի, որ գնահատված է բոլորի կողմից:

View this post on Instagram

As I depart for India, on my tenth official visit, I did just want to convey my warmest best wishes to all of you in the Sikh Community in the United Kingdom, and across the Commonwealth, on the 550th Birth Anniversary of Guru Nanak Dev Ji. The principles on which Guru Nanak founded the Sikh religion, and which guide your lives to this day, are ones which can inspire us all – hard work, fairness, respect, and selfless service to others. In embodying these values, Sikhs have made the most profound contribution to the life of this country, and continue to do so, in every imaginable field, just as you do in so many other places around the world. This week, as Sikhs everywhere honour the founder of your faith, my wife and I wanted you to know just how much your community is valued and admired by us all, and that our thoughts are with you at this very special time. . - HRH The Prince of Wales #RoyalVisitIndia #Gurupurab550

A post shared by Clarence House (@clarencehouse) on



Hayatsk.info

Հեշթեգներ: Չարլզ  


Վերնագիրի այլ պիտակները