Քաթարի էմիրը ենթականերին կոչ է արել անձրևների համար միասնական աղոթք անել

16:53   13 Նոյեմբեր 2019    235

Քաթարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին կոչ է արել իր ենթականերին հինգշաբթի առավոտյան միասնական աղոթք անել անձրևների համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չնայած հոկտեմբերից առատ անձրևների մասին հնչող կանխատեսումներին` էմիրությունում ապրիլից մինչև այժմ լիարժեք տեղումներ չեն գրանցվել: Անցած շաբաթվա ընթացքում թույլ անձրև է տեղացել Քաթարի առանձին շրջաններում, իսկ անցած կիրակի մայրաքաղաք Դոհայում տեղումները հինգ րոպեից ավելի չեն տևել:

Գործակալության տեղեկություններով` էմիրը նույնպես երկրի գլխավոր մզկիթներից մեկում այլ հավատացյալների հետ կմասնակցի միասնական աղոթքին:

Արաբական միապետությունների ղեկավարները հաճախ են առերեսվում այս խնդրին, երբ երկրում շատ քիչ են անձրևներ լինում, ուստի ղեկավարները հաճախ են ժողովրդին միասնական աղոթք բարձրացնելու կոչեր անում:

Քաթարն աշխարհում ամենաչոր երկրներից է համարվում, որտեղ տարվա կտրվածքով ամենաշատը 80 միլիմետր անձրև է տեղում, համեմատության համար նշենք, որ Մոսկվայում ամեն տարի միջինը 10 անգամ ավելի շատ անձրև է տեղում:

Անցած տարին էմիրության համար սովորականից անձրևաշատ էր, տեղատարափ անձրևները սկսվել էին հոկտեմբերից, ինչի պատճառով շատ փողոցներ հեղեղվել էին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քաթարի-էմիր  


Վերնագիրի այլ պիտակները