Իսպանիայի ոստիկանությունը փնտրում Է Վենեսուելայի ռազմական հետախուզության նախկին ղեկավարին

17:01   13 Նոյեմբեր 2019    261

Իսպանիայի ազգային ոստիկանությունն առայժմ չի կարող հայտնաբերել Վենեսուելայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար (2004 – 2008) Ուգո Կարվախալին, որին պետք Է հանձնեն ԱՄՆ-ին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նոյեմբերի 13-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են թագավորության իրավապահ մարմիններում:

«Այս պահին մենք տեղեկություններ չունենք նրա գտնվելու վայրի մասին»,- ճշտել են ոստիկանությունում: Ինչպես հայտնել Է France-Presse (АFP) գործակալությունը, Իսպանիայի Ազգային դատական կոլեգիան թույլատրել Է Կարվախալի արտահանձնումն ԱՄՆ-ին: Սույն վճիռը հետեւել Է դատախազության կողմից Կարվախալի արտահանձնումն ԱՄՆ-ին մերժելու՝ դատարանի վճռի բողոքարկումից հետո, վճիռ, որը կայացվել Էր այս տարվա սեպտեմբերին:

Սեպտեմբերի 16-ին հայտնի Է դարձել, որ դատական կոլեգիան մերժել Է Կարվախալի արտահանձնումը, ինչի հետեւանքով որոշվել Է նրան ազատ արձակել կալանքից: Վենեսուելայի ռազմական հետախուզության նախկին ղեկավարն ԱՄՆ-ի պահանջով ապրիլին Իսպանիայում ձերբակալվել Էր թմրավաճառության հետ կապված գործով: 2008 թվականին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունն Ուգո Կարվախալին մտցրել Է պատժամիջոցների ցուցակ՝ կոլումբիական «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» ապստամբական խմբավորման թմրանյութերի ապօրինի շրջանառության ֆինանսավորման համար, խմբավորում, որին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը 2001 թվականին մտցրել Է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակը:

Կարվախալը եղել Է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի (1954 – 2013) զինակիցը: Նա դատապարտել Է Բոլիվարյան Հանրապետության գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոյի կառավառումը եւ փետրվարին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա   Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները