Յունկերն անեւրիզմի հեռացման հաջող վիրահատություն Է տարել

17:20   13 Նոյեմբեր 2019    242

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն անեւրիզմի հեռացման հաջող վիրահատություն Է տարել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան:

«Վիրահատությունն անցել Է հաջող: Նախագահ Յունկերն իրեն լավ Է զգում եւ արդեն այսօր կտեղափոխվի ինտենսիվ թերապիայի բաժանմունքից»,- հայտարարել Է նա: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը պաշտոնապես հայտնել Էր, որ անեւրիզմի հեռացման՝ Յունկերի վիրահատությունը պլանավորված Է նոյեմբերի 11-ին: Օգոստոսին 64-ամյա Յունկերը լեղապակի հեռացման վիրահատություն Է տարել:

Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Յունկերի լիազորությունների ժամկետը պետք Է ավարտվեր հոկտեմբերի 31-ին, սակայն երկարաձգվել Է մինչեւ դեկտեմբերի 1-ը, քանի որ Եվրախորհրդարանը չի հասցրել ժամանակին հաստատել նոր Եվրահանձնաժողովի կազմն՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ղեկավարությամբ: Յունկրեն ավելի վաղ արդեն հայտարարել Է իր մանդատի ժամկետը լրանալուց հետո քաղաքականությունից հեռանալու իր մտադրության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Յունկեր  


Վերնագիրի այլ պիտակները