Ռուսաստանը համաձայն է ընդունել ԱՄՆ նոր դեսպանին

17:59   13 Նոյեմբեր 2019    350

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ երկիրը պատրաստ է ընդունել Ջոն Սալլիվանին՝ որպես երկրում Ամերիկայի նոր դեսպան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ռյաբկովը նշել է, որ ռուսական կողմը բողոք չունի ընտրված թեկնածուի վերաբերյալ: Ըստ նրա՝ նոր դեսպանը կկարողանա անցնել աշխատանքի մինչ նոր 2020 թվականը, եթե Սենատը ամբողջ կազմով հաստատի դա:

Սակայն ԱԳ փոխնախարարը շեշտել է, որ Սենատի կողմից դեսպանի հաստատումը կարող է տեղի ունենալ ավելի ուշ:

«Մենք նրան ողջունելու ենք Մոսկվայում»,- ասել է Ռյաբկովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները