Գերմանիայի խորհրդարանում պատմության մեջ առաջին անգամ պաշտոնից ազատել են կոմիտեի ղեկավարին

17:36   13 Նոյեմբեր 2019    216

Գերմանիայի խորհրդարանում նրա պատմության մեջ առաջին անգամ պաշտոնից ազատել են կոմիտեներից մեկի ղեկավարին. նա «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցությունից պատգամավոր Շտեֆան Բրանդներն Է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նոյեմբերի 13-ին հայտնել Է կոմիտեի ներկայացուցիչ Յան-Մարկո Լուցակը:

Լուցակի խոսքով, որը մեջբերում Է Die Welt թերթը, իր հայտարարություններով Բրանդները, որը գլխավորում Էր Բունդեսթագի իրավական կոմիտեն, քանիցս հարուցել Է մյուս խմբակցությունների ներկայացուցիչները զայրույթը:

Այդ թվում՝ հոկտեմբերին պետական պարգեւի հանձնումը Գերմանիայի հայտնի փոփ-երգիչ Ուդո Լինդենբերգին պատգամավորը համարել Է «վարձ դավաճանության դիմաց» կամ «պարգեւ Հուդայի համար»: Ավելի վաղ Լինդենբերգը հրապարակորեն քննադատել Էր «Այլընտրանքը»:

Բացի այդ, 2019 թվականի մայիսին Բրանդները հայտարարել Էր, որ Գերմանիայի քաղաքական կուսակցությունները «կանոնավոր կերպով անտեսում, աղավաղում եւ ոտնահարում են ԳԴՀ-ի իրավական պետությունը, առաջին հերթին նա դրանում մեղադրում Էր երկրի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին:

Այն ժամանակ Բրենդներին նախազգուշացում տվեցին:
Բունդեսթագի կանոնադրության մեջ ասված Է, որ կոմիտեները նախագահներին հաստատում են ավագների խորհրդի հետ համաձայնությամբ: Die Welt-ի տեղեկատվության համաձայն, Բրանդներին պաշտոնից ազատելը Գերմանիայի համար աննախադեպ ակտ Է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները