Հեղեղաջրերը լցվել են աշխարհի խոշորագույն առևտրի կենտրոն՝ Dubai Mall

18:19   13 Նոյեմբեր 2019    243

ԱՄԷ մայրաքաղաքում գտնվող աշխարհի խոշորագույն առևտրի կենտրոնում ջրհեղեղ է։

Hayatsk.info-ն հայտնում է, որ պատճառը տարածաշրջանում օրեր շարունակ չդադարող հորդառատ անձրևներն են։ Ջրի հոսքերը վնասել են Dubai Mall-ի տանիքն ու ներս են լցվում։ Ելքերից մեկն արգելափակվել է։

Առևտրի կենտրոնում ստեղծված արտակարգ իրավիճակը չի վախեցրել այցելուներին։ Զբոսաշրջիկները հանգիստ շարունակում են գնումներ կատարել։

Առևտրա-ժամանցային կենտրոնը զբաղեցնում է ավելի քան 1․2 մլն քմ տարածք՝ հայտնի բրենդների նորաձևության կղզյակով, օլիմպիական չափսերի սահադաշտով և աշխարհի խոշորագույն օվկիանոսարիումներից մեկով։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄԷ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները