Ռուսաստանում որոշում է կայացվել երկու տարուց շրջանառության մեջ դնել Չուկավինի դիպուկահար հրացանը, որը գալու է փոխարինելու Դրագունովի համանման զինատեսակին։
Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է «Կալաշնիկով» կոնցետնի ղեկավար Սերգեյ Ուրժումցեւը։
Նա մանրամասնել է, որ նոր հրացանի փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքները սկսվել են դեռ երկու տարի առաջ եւ պատվիրատուները ռուսական պետական ուժային կառույցներն են։ Մոտ ժամանակներս արդեն, այն կդրվի սերիական արտադրության։