Վաշինգտոն թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

18:42   13 Նոյեմբեր 2019    224

Սաուդյան Արաբիայի խոշորագույն ավիաընկերություններից մեկի` Saudi Arabian Airlines-ի ինքնաթիռը կանադական Սենթ Ջոնս քաղաքում շտապ վայրէջք է կատարել՝ երկամյա երեխային շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար, հաղորդում է CTV հեռուստաալիքը:

Վայրէջքից հետո Boeing 777-300 ինքնաթիռին են անմիջապես մոտեցել շտապօգնության աշխատակիցները՝ երեխային հոսպիտալացնելու նպատակով: Փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզ կդառնան պատահածի պատճառները: Չպլանավորված վայրէջքից հետո ինքնաթիռը շարունակել է ճանապարհը դեպի ԱՄՆ մայրաքաղաք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները